Նորություններ

Afnaa jpeg europe active

Հայաստանի Աերոբիկայի և Ֆիթնեսի Ազգային Ասոցիացիան, որը միակն է տարածաշրջանում իր մատուցած ծառայություններով, EuropeActive-ի կողմից ստացել է Եվրոպական ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկատ և անցել Եվրոպական հավատարմագրումը:
Շնորհավորում ենք ողջ թիմին` ի դեմս Ասոցիացիայի նախագահ Մարիամ Մանան Վարդանյանին` իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար:

1
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ՛՛Առողջ ապրելակերպի քարոզչության և
մասսայական սպորտի զարգացմանը նպաստելու համար՛՛
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար`
Հրաչյա Ռոստոմյան

Շնորհակալ ենք բարձր գնահատականի համար,
որը շատ ոգևորիչ է և պարտավորեցնող

f

 ATTENTION!
Fatemeh Reyhani is NOT representative of our Association

Մենք

Եթե չգիտեք ինչպես դառնալ

Ֆիթնեսի եվ խմբակային մարզումների մարզիչ`

Համեցեք մեզ մոտ


Աերոբիկայի և ֆիթնեսի կտրուկ հանրաճանաչության աճը հիմք հանդիսացավ ստեղծելու ֆիթնեսի և խմբակային մարզումների, մարզիչների մի դպրոց, որը կարող է փոխանցել բոլոր գիտելիքները և նորարարությունները այս բնագավառում, օգնել մարդկանց և իրենց ավանդն ունենալ ՖԿ և սպորտի զարգացմանը մեր երկրում:


  • Ձևավորել ենք ուսումնամեթոդական բազա, որն անընդհատ թարմանում և արդիականանում է
  • Մշակված է մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգ
  • Մեզ հետ են համախմբված ֆիթնեսի իսկական պրոֆեսիոնալներ, որոնք իրենց տեղական և միջազգային փորձով, էներգիայով պատրաստ են կիսվել նրանց հետ, ովքեր որոշել են ձեռք բերել նոր մասնագիտություն, որը կապված է ֆիթնեսի հետ 
  • Ակտիվորեն սերտ կապերի մեջ ենք միջազգային ֆիտնես շարժման հետ և հետևում ենք նոր և լավագույն միջազգային նորարարություններին:

Հայաստանի Աերոբիկայի և Ֆիթնեսի Ազգային Ասոցիացիան մի համակարգ է, որը կոչված է միավորելու ֆիթնես պրոֆեսիոնալներին, ապահովելու նրանց լիարժեք գիտելիքներով և հմտություններով` երաշխավորելով մեր քաղաքացիներին լավագույն ֆիթնես ծայությունների մատուցում:

 

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

280 1
Աերոբիկայի, խմբակային դասերի և ֆիթնեսի զարգացում ՀՀ-ում
280 2
Առողջարարական, մասսայական, խմբակային ֆիթնես մարզումների զարգացում
280 3
Առողջ ապրելակերպի պրոպագանդում
280 4
Մասսայական, առողջարարական ծրագրերի կազմակերպում
280 5
Մասնագետների պատրաստում, վերապատրաստում, միջազգային սերտիֆիկացումների, մաստեր-կլասերի, սեմինարների, դասընթացների կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում

Դառնալ մարզիչ

280 6
Կրթական ծրագրերի և մասնագիտական գրականության հրատարակչություն, CD/DVD-ների թողարկում

Դասընթացներ


Այսօր ֆիթնես մարզիչի մասնագիտությունը մտնում է 21-րդ դարի ամենահայտնի և մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների տասնյակում:

        ՖԻԹՆԵՍԻ ՄԱՐԶԻՉ / ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐԶԻՉ

400 200 pt

Անհատական մարզիչներիների պահանջարկը մեծ է ոչ միայն ֆիթնես ակումբներում,այլև բժշկական, վերականգնողական, մանկական զարգացման և այլ հաստատություններում: Բարձրակարգ մարզիչն իրավունք չունի լինելու թերի կրթված, քանի որ նրա աշխատանքի հիմնական սկզբունքն է “մի վնասիր”, քանզի սխալը աշխատանքում կարող է վնասել հաճախորդի առողջությանը: Մեր դասընթացները հոգ են տանում այս ամենի մասին, ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում:

Անհատական Ֆիթնես Մարզիչ: Տևողությունը 2 ամիս, շաբաթական 3 անգամ, մոտ 105 ժամ անհատական և խմբակային ուսուցմամբ

Դասընթացը ժամանակ մասնակիցները կյուրացնեն

  • Ֆիթնես մարզումների տեսությունն ու մեթոդիկան,
  • ուժային վարժությունների կատարման տեխնիկան ազատ քաշերով և մարզասարքերով
  • մարզման հիմնական սկզբունքները,
  • առողջ ապրելակերպի և սպորտային սնունդ
  • հաճախորդի հետ աշխատանքի մեթոդիկան և թեստեր
  • անատոմիայի ներածությունը,
  • ֆիզիոլոգիայի ներածությունը
  • կենսամեխանիկայի ներածությունը,
  • մարզումների կազմման և անցկացման մեթոդիկան:

Դասընթացի արժեքն է 220000 դրամ

Արժեքի մեջ ներառված է

  • Ուսուցանվող ծրագրերի դասերի մասնակցությունը
  • Ուսուցանվող ծրագրի գրականություն
  • Քննությունը
  • /Լրացուցիչ վճարվում է քննության վերահանձնումը/


Սկսիր քո կարիերան մեզ հետ

ԽՄԲԱԿԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄԵՐԻ ՄԱՐԶԻՉ

400 200 gx1

Մենք մարզում ենք խմբակային ֆիթնեսի ապագա լիդերներին: Մեր խմբակային մարզումների մարզիչները պրոֆեսիոնալներ են, ովքեր մարզում, ուղղորդում, մոտիվացնում և ոգեշնչում են իրենց էներգիայով և բարձրակարգ մարզումների միջոցով: Մենք միշտ փնտրում ենք էներգիայով լի անձանց, ովքեր սիրում են խմբակային ֆիթնեսը և ցանկանում են այն դարձնել իրենց նոր կարիերան:

Դարձի’ր այն մարզիչը, որը կարթնացնի նրանց մեջ մարզվելու ցանկությունը

Խմբակային Ծրագրերի Մարզիչ: Տևողությունը 2 ամիս, շաբաթական 3 անգամ, մոտ 90 ժամ

Դասընթացը ժամանակ մասնակիցները կյուրացնեն

  • խմբակային մարզումների տեսությունն ու մեթոդիկան,
  • աերոբ և ուժային վարժությունների կատարման տեխնիկան,
  • խմբում հաճախորդի հետ աշխատանքի մեթոդիկան,
  • անատոմիայի ներածությունը,
  • ֆիզիոլոգիայի ներածությունը
  • կենսամեխանիկայի ներածությունը,
  • մարզումների կազմման և անցկացման մեթոդիկան:

Դասընթացի արժեքն է 220000 դրամ

Արժեքի մեջ ներառված է

  • Ուսուցանվող ծրագրերի դասերի մասնակցությունը
  • Ուսուցանվող ծրագրի գրականություն
  • Քննությունը
  • /Լրացուցիչ վճարվում է քննության վերահանձնումը/

  իրականացրու երազանքդ

«ՄԱՐՄԻՆ ԵՎ ՄԻՏՔ» ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ

400 200 str - копия

Հրավիրում ենք ձեզ ուսանելու ֆիթնես մարզիչների «ՄԱՐՄԻՆ ԵՎ ՄԻՏՔ» դասընթացները ՊԻԼԱՏԵՍ, ՍԹՐԵՉԻՆԳ և ՖԻԹՆԵՍ ՅՈԳԱ ուղղություններով: Ուսուցման ընթացքում կյուրացնեք այս ծրագրերի հիմնական հմտությունները, վարժությունների կատարման և ցուցադրման տեխնիկան, մեթոդները, միջոցները, կխորացնեք ձեր գիտելիքները շարժումների, կենսաէներգիայի և հաղորդակցության մեջ: Ձեռք կբերեք բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի դառնաք ձեր գործի պրոֆեսիոնալ, ինչպես նաև ցանկալի և պահանջված մարզիչ ցանակացած ֆիթնես ակումբի համար:

 

Դասընթացների ավարտին, քննությունները  հանձնելուց հետո մասնակիցները ստանում են համապատասխան սերտիֆիկատները:

PT TRAINING CERTIFICATE

Դասավանդող ավագ մարզիչները (1)

Սկսիր հիմա

Աշխատանք

ԱՇԽԱՏԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԹՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

what about you

Հայաստանի Աերոբիկայի և Ֆիթնեսի Ազգային Ասոցիացիան -ն զբաղվում է ոչ միայն մասնագետների պատրաստմամբ և վերապատրաստմամբ, այլև մարզիչներին աշխատանքի տեղավորմամբ: Ցանկացած մարզիչ, ով բարեհաջող որակավորվել է` ունի հնարավորություն աշխատելու հանրապետության լավագույն ակումբներում:

Սկսիր քո կարիերան մեզ հետ և սովորիր ինչպես համատեղել առողջ և մարզված կյանքն ու սիրելի աշխատանքը:

Միացիր մեզ հենց հիմա ԵՎ սկսիր քո հաջողության ուղին

Խանութ

Մեզ մոտ կարող եք ձեռք բերել կանացի և տղամարդու մարզաշապիկներ`մեր լոգոտիպով
280 x1
ԿԱՆԱՑԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿ
1502
280 x2
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՐԶԱՇԱՊԻԿ

1502